Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Դանակահարություն Երևանում. 3 տղամարդու կյանքի համար պայքարում են բժիշկները

461
Կիրակի, 24 մարտի, 2019 թ., 21:00
Դանակահարություն Երևանում. 3 տղամարդու կյանքի համար պայքարում են բժիշկները

Քիչ առաջ Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչներ Ռազմիկ Ղազարյանը, Վահագն Մալխասյանը և Գարուշ Ղազարյանը: Երեքն էլ հիվանդանոց են դիմել «կրծքավանդակի ձախ կեսում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Այս պահին բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, իսկ հիվանդանոց ժամանած ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողները պարզում են, թե որտեղ են նշված երիտասարդները կրծքավանդակի ձախ հատվածում ստացել դանակի հարվածներ: