Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Աննա Հակոբյանը կայքէջ կունենա

453
Կիրակի, 24 մարտի, 2019 թ., 15:35
Աննա Հակոբյանը կայքէջ կունենա

Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ արդեն պատրաստ է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի Anna Hakobyan պաշտոնական էջը՝ annahakobyan.am, որը կսկսի գործել մարտի 26-ից: Այս պահին ընթանում են նախապատրաստական վերջին աշխատանքները: Կայքէջի պատրաստման գաղափարը Sevuni &Tevian ընկերությանն է: Կայքէջը պատրաստվել է անվճար»: