Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Սա նրանց համար, ովքեր հիացած են, որ աշխարհում առաջինը մենք ընդունեցինք քրիստոնեությունը». Հակոբ Հարությունյան

459
Կիրակի, 24 մարտի, 2019 թ., 15:20
«Սա նրանց համար, ովքեր հիացած են, որ աշխարհում առաջինը մենք ընդունեցինք քրիստոնեությունը». Հակոբ Հարությունյան

Դասախոս Հակոբ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայոց պատմություն», Երևան 1983 թ․, պարբերություն 777, 778, 784, 786 և այլն): Ագաթանգեղոսի վկայությամբ հայկական տաճարների և մեհյանների բազմաթիվ ոսկե ու արծաթե զարդեր, սպասքներ, պաշտամունքի առարկաներ ձուլվելով մաս-մաս բաժանվել է նոր վարդապետությունը տարածողների միջև: Ագաթանգեղոսի տեղեկություններից երևում է, որ քրիստոնեության տարածման առաջին իսկ քայլերը սկսվել են մեհյանների կործանումով: Տրդատ թագավորը և Գրիգոր Լուսավորիչը բանակով շրջել են Հայաստանում և կործանել մեհյանները: Նրանք իրենց ավերածությունները սկսել են Դարանաղյաց գավառի Թորդան գյուղի Բարշամինա աստծո մեհյանից: Ագաթանգեղոսը այդ մասին հաղորդում է. «Նախ այն կործանեցին ու նրա արձանը փշրեցին և բոլոր գանձերը, ոսկին ու արծաթը ավարի մատնեցին…»: Այնտեղից թագավորը և Գրիգոր Լուսավորիչը շարժվեցին Դարանաղյաց Անի, ուր գտնվում էր հայկական թագավորների պանթեոնը. «Այստեղ կործանեցին բագինը Արամազդ աստծու, որը բոլոր աստվածների հայրն էր անվանված»: Անիից նրանք շարժվեցին Եկեղյաց գավառի Երիզա ավանը, ուր «…Փշրեցին Անահիտ դիցուհու ոսկի արձանը, ամբողջ վայրը քանդեցին, փչացրին, ոսկին ու արծաթը ավարի տվին»: «Այնտեղից,- շարունակում է Ագաթանգեղոսը,- Գայլ գետի վրայով այն կողմ անցան ու քանդեցին Արամազդի դստեր՝ Նանեի մեհյանը, Թիլ ավանում»: Ապա գնացին Դերջանի Բագայառիճ գյուղը և այնտեղ էլ «Ի հիմանց բրելով քանդեցին, կուտակված գանձերը ավարի մատնեցին» և այլն ...
1915թվ. միայն Արեվմտյան Հայաստանում կային 3022 եկեղեցի ու վանք...դրա գոնե 10% -ի փոխարեն ամրոցներ կառուցեին... տես «ՀԱՐԻԻՐ ՏԱՐԻ ԱՌԱՋ» ԺՈՒԼԻԱ ՄՈՒԹԼՈՒ 2015թվ.
Այժմ էլ շարունակում են եկեղեցիներ կառուցել...փոխանակ զենք ու զինամթերք առնեն...սա նրանց համար, ովքեր հիացած են 301թվ...«...աշխարհում առաջինը մենք ընդունեցինք...»