Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Դավիթ Բաբայանը՝ Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի հայտարարության մասին

425
Շաբաթ, 23 մարտի, 2019 թ., 22:45
Դավիթ Բաբայանը՝ Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի հայտարարության մասին

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է Գոլանի բարձունքներն իսրայելական տարածքներ ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությանը:

«Թրամփը բացեիբաց հայտարարեց, որ այդ բարձունքները պետք է լինեն Իսրայելի կազմում, որովհետև դրանք ունեն կրիտիկական նշանակություն՝ Իսրայելի անկախության ու անվտանգության համար: 50-60 տարի է՝ այդ երկիրը Գոլանի բարձունքները պաշտպանում է, չի հրաժարվել երբևիցե, կասկածի տակ չի դրել դրանց ապագան: Մենք ունենք նմանատիպ տարածք, դա, ասենք, Քարվաճառի շրջանն է, որտեղ մեր ջրային պաշարներն են սկիզբ առնում ու եթե մենք համառորեն չպնդենք, որ Քարվաճառը երբևիցե չի լինելու հայոց պետականության սահմաններից դուրս, մեզ ասելու են՝ կամք չունեն: Կանցնի մի որոշ ժամանակ ու միջազգային հանրությունը կընդունի մեր այդ մոտեցումը... Վերջապես մենք պետք է ունենանք կարգավիճակ՝ որպես հաստատակամ կազմավորում, որն ունի տեսլական, կամք և որը պատրաստակամ է պաշտպանելու իր իրավունքներն ու ապագան»,- ասել է Բաբայանը:

Մանրամասները՝ տեսանյութում: