Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Կրակոցներ Լոռու մարզում. 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

542
Շաբաթ, 23 մարտի, 2019 թ., 22:20
Կրակոցներ Լոռու մարզում. 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ժամը 20:10-ի սահմաններում, Սպիտակի բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, ինչպես նաև դեպքի վայրը, որտեղ հնչել են կրակոցները: Սպիտակի հիվանդանոցից վիրավորներից երկուսին տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: