Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Սոմալիում «Աշ-Շաբաբ»-ի զինյալները գրոհել են կառավարության շենքը. կան զոհեր

1104
Շաբաթ, 23 մարտի, 2019 թ., 20:05
Սոմալիում «Աշ-Շաբաբ»-ի զինյալները գրոհել են կառավարության շենքը. կան զոհեր

«Աշ-Շաբաբ» խմբավորման զինյալների՝ մայրաքաղաք Մոգադիշոյում գրոհի հետևանքով 10 մարդ է զոհվել, հայտնում է РИА «Новости»-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:

Մինչ այդ հայտնի է դարձել, որ ուժգին պայթյուն է որոտացել կենտրոնում. անհայտ անձինք ներխուժել են նախարարությունների շենք: Սպանվել է Աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Սակար Աբդալլան:

«Աշ Շաբաբ» արմատական իսլամիստական խմբավորումը, որը սերտ կապեր ունի «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ, հաստատվել Է Սոմալիում:

«Աշ Շաբաբ»-ը զինված պայքար Է մղում երկրի կենտրոնական կառավարության դեմ և խոչընդոտում Է ՄԱԿ-ի հումանիտար գործունեությանը: