Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2019 թ.

Քոչարյանը ծանո՞թ է Շիրխանյանի նամակին․ պարզաբանում է պաշտպանը

191
Շաբաթ, 23 մարտի, 2019 թ., 19:10
Քոչարյանը ծանո՞թ է Շիրխանյանի նամակին․ պարզաբանում է պաշտպանը

«Երեկվա դրությամբ, իրա խոսակցությունից էդպիսի տպավորություն չստացա, որ ծանոթ է Շիրխանյանի նամակին: Ես ինքս էդ նամակի մասին իրեն չասացի. ավելորդ ինֆորմացիայով ծանրաբեռնել չեմ ուզում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատասխանելով հարցին՝ Քոչարյանը ծանոթացե՞լ է Շիրխանյանի աղմկահարույց նամակին:

Արդեն հայտնել էինք, որ օրերս պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը բաց նամակով դիմել էր Ռոբերտ Քոչարյանին:

Տեղեկացնենք, որ Հայկ Ալումյանը զբաղվում է նաև Վահան Շիրխանյանի պաշտպանությամբ: Հիշեցնենք՝ Շիրխանյանին մեղադրանք էր առաջադրվել Նորքի զինված խմբի գործով: Նախորդ տարի նրա խափանման միջոց կալանավորումը փոխվել էր ու նա ազատ էր արձակվել պատգամավորների անձնական երաշխավորությամբ: