Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը մաքրում էր Ծառուկյանի դղյակի հարակից տարածքների աղբը

514
Շաբաթ, 23 մարտի, 2019 թ., 18:20
Նիկոլ Փաշինյանը մաքրում էր Ծառուկյանի դղյակի հարակից տարածքների աղբը

Այսօր հանրապետության ողջ տարածքում տեղի էր ունենում համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակի մասին օրեր առաջ տեղեկացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կոչ արել բոլորին միանալ՝ մաքրել կուտակված աղբը: Վարչապետը նաև տեղեկացրել էր այն մասին, որ չի հայտնելու, թե որ համայնքում է ինքը մասնակցելու շաբաթօրյակին, սակայն նշել էր, որ լինելու է ամենաաղտոտված հատվածներից մեկում: Ինչպես պարզ դարձավ, վարչապետն իր ընտանիքի հետ շաբաթօրյակը սկսեց Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում, որտեղ գտնվում են Ծառուկյանի և նրա որդու պարսպապատ դղյակները: Ասում են, որ վարչապետն այդ քայլով զգուշացման ազդակ էր ուղարկում Ծառուկյանին, որպեսզի վերջինը հասկանա, որ իր բարեկարգ և մաքուր դղյակների պարիսպներից անդին ևս պետք է մաքուր պահել և բարեկարգել: