Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ բանտում կալանավոր մահանա». Միքայել Նահապետյան

489
Կիրակի, 24 մարտի, 2019 թ., 01:30
«Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ բանտում կալանավոր մահանա». Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կալանավոր Մանվել Գրիգորյանին բուժող բժիշկը հայտնում է, որ նրա վիճակը «կատաստրոֆիկ է»։ Գրիգորյանը 92 միավոր ինսուլին է ստանում, բայց շաքարը չի իջնում։ Արդարադատության նախարարին կոչ եմ անում չտրվել հանրային տրամադրություններին և ապահովել կալանավորված անձի բավարար առողջական վիճակը։ Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ բանտում կալանավոր մահանա»։