Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Երկար սպասված լուր». Կարեն Հովհաննիսյան

419
Շաբաթ, 23 մարտի, 2019 թ., 23:15
«Երկար սպասված լուր». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկար սպասված լուր.
այսօր ավարտվեց ԻՊ կոչված չարիքի դեմ պայքարը ԻՊ-ի լիակատար ոչնչացմամբ:
Քրդերի ղեկավարած «Սիրիայի ժողովրդական ուժեր» ռազմական միավորումը քիչ առաջ հանդես եկավ հայտարարությամբ.
«SDF-ը հայտրաարում է, որ այսպես կոչված, Իսլամական պետությու խալիֆայության դեմ պատերազմի ավարտի մասին: Մենք մեր վերջնականապես այսօր «Ջազզերա փոթորիկ» անունը կրող ռազմական գործղությունով ԻՊ-ից ազատագրեցինք վերջին սիրիական բնակավայրը: Այսպիսով մարտի 23-ը մեր պատմության մեջ մնալու է հաղթանակի օր: Այս հաղթանակը մենք նվիրում ենք ողջ աշխարհին: Շնորհակալություն ենք հայտնում քուրդ, արաբ, ասորի և Սիրիայում բնակվող մնացած բոլոր ժողովուրդներին, ովքեր հավատացին ու պայաքրեցին ԻՊ ահաբեկչական կառույցի դեմ»...
Նշվում է, որ պատերազմի ողջ ընթացքում SDF-ը կորցրել է 8000 քուրդ, արաբ և քրիստոնյա զինվոր: Փեշմերգան կորցրել է ավելի քան 1800 զինվոր, Իրաքի բանակը տվյալներ չի հրապարակել:
SDF-ի դեղին դրոշները ծածանվում են ազատագրված բնակավայրերում, իսկ այսօր վերջնականապես ազատագրված բնակվայրում տեղի է ունեցել ճեպազրույց, որի ժամանակ էլ հայտնվել է հաղթանակի և պատերազմի ավարտի մասին»: