«Կա մեկ հարց, որը պատշաճ ուշադրության չի արժանանում». Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կա մեկ հարց, որն այսպես կոչված գտնվում է մակերեսին և չի նկատվում կամ պատշաճ ուշադրության չի արժանանում: Խոսքը Ռ. Քոչարյանի ՀՀ քաղաքացիության մասին 1998թ. տրված տեղեկանքի մասին է, որով նա մասնակցեց ՀՀ նախագահի ընտրություններին: Այստեղից է սկսվում իրավական հիմնավորումը, թե արդյոք նա իրավունք ուներ առաջադրել իր թեկնածությունը որպես ՀՀ նախագահական ընտրություններում: Նաև այս տեղեկանքի իրավական գնահատականով է պայմանավորված այն խնդրի լուծումը, թե արդյոք 1998թ. նախագահական ընտրությունները կարելի է համարել օրինական, և, հետևաբար, արդյոք իրավաչափ է նրա՝ որպես ՀՀ նախագահ անձեռնմխելիության ձեռք բերումը: Ինչևէ, վերստին նման հարցեր ծագում են ՀՀ նախագահական բոլոր ընտրությունների հետ կապված, և այս բոլոր խնդիրների լուծումը գտնվում է անցումային արդարադատության տրամաբանության շրջանակում, որպեսզի զերծ մնանք հատվածային կամ ընտրովի մոտեցումներից և նման հանրային ընկալումներից: Ճշմարտության բացահայտումն ու նրա իրավական ամրագրումը միակ երաշխիքն է, մեր հետագա զարգացումներում նման կեղծիքներից զերծ մնալու համար»: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00