Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Իշխանավորները քնելուց առաջ պետք է մտածեն նրանց մասին, ում շնորհիվ իրենք կարողանում են հանգիստ քնել». Ոսկան Սարգսյան

337
Կիրակի, 24 մարտի, 2019 թ., 00:10
«Իշխանավորները քնելուց առաջ պետք է մտածեն նրանց մասին, ում շնորհիվ իրենք կարողանում են հանգիստ քնել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարբերաբար լսում ենք, որ պետական հիմնարկների աշխատողները, չգիտես ինչ նվաճումների համար, դրամական պարգևատրումներ են ստացել: 2019 թվականի պետական բյուջեում զինծառայողների աշխատավարձի բարձրացման համար գումարներ նախատեսված չեն: Տարվա առաջին եռամսյակն ավարտվում է, սակայն պայմանագրային զինծառայողները չգիտեն՝ եռամսյակի համար նախատեսված 60 հազարական դրամ պարգևավճարները կստանա՞ն, թե՝ ոչ: Նրանց ռոճիկը մեծ չէ, պարգևավճարից զրկվելու դեպքում ավելի վատ վիճակում կհայտնվեն: Իշխանավորները քնելուց առաջ պետք է մտածեն նրանց մասին, ում անքուն մնալու, զգոն լինելու շնորհիվ սահմանը հսկվում է, իրենք կարողանում են հանգիստ քնել»: