Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Գեղարքունիքում բախվել են Nissan Murano-ն ու Ford Focus-ը. 6 մարդ հոսպիտալացվել է

295
Շաբաթ, 23 մարտի, 2019 թ., 12:30
Գեղարքունիքում բախվել են Nissan Murano-ն ու Ford Focus-ը. 6 մարդ հոսպիտալացվել է

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25.7-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ՝ 48-ամյա Տիգրան Մարգարյանի վարած Nissan Murano մակնիշի 51 RZ 100 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ Տարոն Սահակյանի վարած Ford Focus մակնիշի A 995 NK 159 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Murano-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ավտոմեքենայի գազաբալոնն ու բեռնախցիկը ավտոմեքենայից պոկվել և մի քանի մետր շպրտվել էին։

Վթարի հետևանքով երկու վարորդներն ու Տ. Սահակյանի ուղևորներ՝ համագյուղացիներ Արամ Հասոյանը, Արմեն Աբրահամյանը, Արայիկ Հասոյանը և Նարեկ Աբրահմայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, որտեղից երեքը ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։