Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ՊԵԿ-ում մեծ ժողով է եղել. այլևս պարգևատրումներ չեն լինելու․ «Ժամանակ»

200
Շաբաթ, 23 մարտի, 2019 թ., 10:50
ՊԵԿ-ում մեծ ժողով է եղել. այլևս պարգևատրումներ չեն լինելու․ «Ժամանակ»

««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ ՊԵԿ-ում պարգևավճարների մասով բարձրացված աղմուկից հետո նա­խօրեին ՊԵԿ նախագահի տե­ղակալ Ռաֆիկ Մաշադյանը մեծ ժողով է հրավիրել և շար­քային աշխատողներին տեղե­կացրել, որ այլևս պարգևատրումներ չեն լինելու նրանց համար:

Մաշադյանը աշխատողներին հասկացրել է, որ պարգևավճարներից զրկվում են իրենց բերանբա­ցության պատճառով: «Որ ավ­տոբուսներում քիչ բամբասե­իք, էս օրին չէիք հասնի»,- բա­ռացիորեն ասել է Մաշադյանը և հասկացրել, թե ով դժգոհ է, որ միայն մաքուր աշխատա­վարձն է ստանալու առանց պրեմիաների, կարող է դիմում գրել ու գնալ՝ դուռը բաց է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: