Նիկոլ Փաշինյանը տվեց շաբաթօրյակի մեկնարկը
«Ճիշտն ասած ես որոշել էի որևէ մարզ կամ գյուղ գնալ, բայց այս աղբի կողքով անտարբեր չեմ կարող անցնել, օրս կնվիրեմ այստեղին՝ կմաքրեմ»,- ասաց Փաշինյանը, ով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ միասին Համազգային թատրոնի տարածքում է։ Նշենք, որ այստեղ առավոտյան պետք է սկսվեր թատրոնի հիմնարկեքի միջոցառումը, որին մասնակցելու էր նաև վարչապետը, սակայն վերջինը տեսնելով կուտակված աղբը, որոշեց մաքրել՝ հայտարարելով, որ այս պայմաններում հնարավոր չէ միջոցառում անցկացնել։ Նա նկատողություն արեց շինաշխատանք իրականացնողներին և Համազգային թատրոնի աշխատակիցներին։ Վարչապետի խոսքով՝ միջավայրի աղտոտվածությունն անհարգալից վերաբերմունք է Սոս Սարգսյանի հիշատակի նկատմամբ։ Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ անակնկալ այցով մեկնելու է որևէ մարզ, սակայն տեսնելով հարակից տարածքի աղբը, որոշեց մնալ և մաքրել։ Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի ողջ տարածքով մեկնարկել է Համապետական շաբաթօրյակը։ |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54