Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 21 ապրիլի, 2019 թ.

Մարտունի քաղաքում կգործի հեմոդիալիզի ծառայություն

136
Ուրբաթ, 22 մարտի, 2019 թ., 22:35
Մարտունի քաղաքում կգործի հեմոդիալիզի ծառայություն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշեցինք չպասել երկու տարի, մինչև Մարտունու նորակառույց կենտրոնի բացումը, այլ հեմոդիալիզի ծառայությունը կհիմնենք գործող շենքում, իսկ հետագայում կտեղափոխենք այն նոր շենք։

Ի սկզբանե Մարտունի քաղաքում հեմոդիալիզի ծառայություն ընդհանրապես չէր նախատեսվում ունենալ և այդ տարածաշրջանի պացիենտները պետք է շարունակեին ծառայությունը ստանալ Գավառի ԲԿ-ում։ Մարտունիում այդ ծառայությունը ունենալու որոշումը ընդունել ենք անցյալ աշնանը, երբ ֆինանսական կանխատեսումներ էինք անում ապագա բժշկական կենտրոնի շինարարության ծախսերի մասով»։