Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Համերգներ` նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին

315
Ուրբաթ, 22 մարտի, 2019 թ., 21:05
Համերգներ` նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվում է 2 համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին:

Ս. թ. մարտի 21-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռ. Մլքեյան) տեղի է ունեցել «Չարենցի հետ» խորագրով համերգը: Ծրագրում հնչել են Տիգրան Մանսուրյանի խմբերգային ստեղծագործությունները՝ Եղիշե Չարենցի խոսքերով:

Ս. թ. մարտի 26-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Յոթ խմբերգ» խորագրով համերգը՝ Ավետիք Իսահակյանի խոսքերով: