Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Միհրան Պողոսյանը հրավիրվել է ՀՔԾ

1396
Ուրբաթ, 22 մարտի, 2019 թ., 16:30
Միհրան Պողոսյանը հրավիրվել է ՀՔԾ

ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն օֆշորային գործի հետ կապված, հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: Այդ մասին MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույց ասաց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։ «Պողոսյանը չի ներկայացել հարցաքննության՝ պատճառաբանելով, որ արտերկրում է»,- նշեց նա՝ հավելելով, որ տեսակապի միջոցով հարցաքննության՝ Պողոսյանի առաջարկը մերժվել է. նման ընթացակարգ օրենքով նախատեսված չէ: