«Աթթիլա» օպերայի համերգային կատարման պրեմիերան՝ Օպերային թատրոնում
195
Ուրբաթ, 22 մարտի, 2019 թ., 17:35
![]() Ջուզեպպե Վերդիի «Աթթիլա» օպերայի համերգային կատարման պրեմիերան տեղի կունենա մարտի 28-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ջ. Վերդիի «Աթթիլա» օպերան բաղկացած է նախերգանքից և երեք գործողությունից: Իտալերեն լիբրետոյի հեղինակը Տեմիստոկլե Սոլերան է։ Լիբրետոն գրվել է գերմանացի դրամատուրգ Զաքարիուս Վերների «Աթթիլա, հոների արքա» պիեսի հիման վրա։ Օպերան առաջին անգամ ներկայացվել է 1846թ․ մարտի 17-ին Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում։ Գործողությունները կատարվում են 5-րդ դարի կեսին Ակվիլեիայում, Ադրիատիկ ծովի ծովածոցում՝ Հռոմի մերձակայքում։ Աթթիլայի մահվան սյուժեն հիշատակվում է Մարցելլին Քոմիտի գործերում (6-րդ դար), այն նաև արտացոլվում է գերմանական էպոսում։ |
Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը (լուսանկար)
2219:35«Մենք ենք, մեր մարզը». մանկապատանեկան մշակույթի օրեր՝ մայրաքաղաքում
4917:20Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
14900:0072%-ը դեմ է Գրիբոյեդովի արձանի ապամոնտաժմանը
134Երեկ, 22:30Մաքսիմ Վենգերովի ելույթով կմեկնարկի Խաչատրյանի միջազգային 7-րդ փառատոնը
115Երեկ, 19:10«Եթե ծրագիրը շարունակվի, ապա 10 տարի անց հայերս թարգմանական շատ հզոր բազա կունենանք». Հրաչյա Սարիբեկյան
114Երեկ, 04:05