Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Որ իմանայի՝ Նաիրի Հունանյանը գործակալ է, կասեի». Ֆելիքս Ցոլակյան

394
Ուրբաթ, 22 մարտի, 2019 թ., 15:45
«Որ իմանայի՝ Նաիրի Հունանյանը գործակալ է, կասեի». Ֆելիքս Ցոլակյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը պատասխանելով «Ազատության» թղթակցի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու՝ Վահան Շիրխանյանի հայտարարությունը, ասել է, որ ոչինչ չի կարող ասել, քանի որ տեղյակ չի եղել այդ մասին։ «Ես այդ ժամանակ համակարգում չեմ եղել, ես նախագահի վերահսկողական ծառայությունում էի, բնական է՝ չէի կարող տեղյակ լինել, թե էնտեղ ինչ կար»,- ասել է Ցոլակյանը։

Հիշեցնենք՝ այսօր լրագրողները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվել են՝ Նաիրի Հունանյանը եղե՞լ է ԱԱԾ տրամադրության տակ, պատասխանել է․ «Պարոն Շիրխանյանի պնդումը ոչ հաստատում եմ, ոչ հերքում: Կանցնի համապատասխան ընթացակարգ ու կհրապարակվի այն, ինչ եղել է իրականում»։