Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ազգային ժողովի մաքրուհիները պատրաստվում են գործադուլի

238
Ուրբաթ, 22 մարտի, 2019 թ., 14:00
Ազգային ժողովի մաքրուհիները պատրաստվում են գործադուլի

ԱԺ-ում այսօր իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել խորհրդարանում աշխատող մաքրուհիները, պատճառը՝ աշխատավարձի կրճատումն է: Ըստ նոր պայմանագրի՝ մաքրուհիները ինչպես նախկինում, հիմա նույնպես կաշխատեն նույն ժամաքանակով՝ օրական 2 ժամ, սակայն կկրճատվի նրանց աշխատավարձի չափը՝ դառնալով 40 հազար դրամ: «Ես 40 հազարով ոնց պահեմ երկու տղայիս, մեկը ուսանող ա: 40 հազարով կարա՞ս ուսանող պահես: 40 հազարն իրենց մի օրվա փողն ա»,- ասում են նրանք:

Նրանք այսօր մոտ մեկ ժամ առաջ են տեղեկացել, որ իրենց աշխատավարձը կրճատվել է։ «Նախկինում ավելի լավ էր, նենց են անում, որ երանի տանք էն օրերին»,- ասում էին դժգոհ մաքրուհիները: Վերջինները վճռեցին՝ երկուշաբթի օրվանից այլևս չեն գա աշխատանքի կամ կգան ու չեն աշխատի: