Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Այո, մենք ենք թույլ տվել, որ լքի Հայաստանը». Արթուր Վանեցյան

1197
Ուրբաթ, 22 մարտի, 2019 թ., 12:20
«Այո, մենք ենք թույլ տվել, որ լքի Հայաստանը». Արթուր Վանեցյան

«Ալեքսանդր Սարգսյանի մեկնումն արդյո՞ք եղել է ԱԱԾ-ի թույլտվությամբ»,- դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ հարցրին լրագրողները. «ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող գործի շրջանակներում, նա դիմել է ՀՀ-ից բացակայելու՝ առողջական խնդիրների հետ կապված: Քննիչի որոշմամբ թույլատրվել է նրան լքել ՀՀ տարածքը: Այո, Հայաստանի տարածքը լքել է մեր գիտությամբ ու ստորագրություն տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կվերադառնա. այս պահին նման պահանջ չկա»,- նշել է Վանեցյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սաշիկն Իսպանիայում կյանքն է վայելում: