Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Սամվել Ալեքսանյանն առևանգե՞լ է Ղուշչյանին. ոստիկանությունը դեռ ստուգում է

235
Ուրբաթ, 22 մարտի, 2019 թ., 11:05
Սամվել Ալեքսանյանն առևանգե՞լ է Ղուշչյանին. ոստիկանությունը դեռ ստուգում է

Ոստիկանությունը դեռ շարունակում է ստուգել ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից իրեն առևանգելու և սպառնալու վերաբերյալ հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանի հայտարարությունը։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանության հասապակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը տեղեկացրել է. «Հրապարակումները ստացել ենք, այս պահին համապատասխան ստուգումներ են իրականացվում»:

Հիշեցնենք, որ Ղուշչյանը Hraparak.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ նախկին ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն առևանգել է իրեն և ատրճանակը պահել ճակատին. «Էդ տականքն ով է, որ ծեծի, ուղղակի ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք։ Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ՝ կրակի, արա, որ բերել ես կրակի, որովհետև հետո Աստված քեզ պատժելու է, եթե ոչ մեկն էլ չպատժի»,- նշել էր Համլետ Ղուշչյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: