Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Սա է պատմական դասը». Արթուր Սաքունց

254
Շաբաթ, 23 մարտի, 2019 թ., 03:15
«Սա է պատմական դասը». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամբողջությամբ ողջունում եմ Քաղաքացու օրը նշելը որպես ՀՀ քաղաքացիների բացառիկ խաղաղ, անզեն և զանգվածային քաղաքացիական անհնազանդության բողոքի ցույցերի միջոցով ավտորիտար, կոռումպացված և անպատժելի, մարդու իրավունքները շարունակաբար խախտող ռեժիմին հեռացնելու հաջողությունը նշանավորող օր: ՀՀ-ում հետագա բոլոր իշխանությունները, այդ թվում նաև ներկա իշխանությունը, բացառիկ պատասխանատու, հաշվետու պետք է լինեն ՀՀ քաղաքացիների առջև. սա է պատմական դասը: Ես նույնիսկ կանվանեի Քաղաքացիական Արժանապատվության օր...»: