Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Թվում էր՝ խելագարվում եմ». չհասկանալով՝ ով է գիշերները հավաքում, տղամարդը ձեղնահարկում տեսախցիկ է տեղադրում

375
Ուրբաթ, 22 մարտի, 2019 թ., 03:05
«Թվում էր՝ խելագարվում եմ». չհասկանալով՝ ով է գիշերները հավաքում, տղամարդը ձեղնահարկում տեսախցիկ է տեղադրում

72-ամյա բրիտանացի Սթիվեն Մաքքերսն սկսել է կասկածել իր սթափ մտքի վրա, երբ նկատել է, որ իր ձեղնահարկում առարկաներն ամեն գիշերվանից հետո տեղաշարժված են: Ընդ որում, դրանք շարժված են ոչ քաոսային, այլ ընդհակառակը: Օրինակ, այնպիսի իրեր, ինչպիսիք են սեղմակներն ու պտուտակները, ինչ-որ կերպով խնամքով դասավորված են լինում իրենց տեղում:

Միսթեր Մաքքիրսը որոշել է հասկանալ՝ ինչ է կատարվում: Նա հանել է բոլոր իրերը տուփերից, բայց առավոտյան դարձյալ ամեն ինչ իր տեղում է եղել:

Այդժամ նա տեսախցիկ է տեղադրել ու մնացել ապշահար: Մաքրություն անողը մկնիկ է եղել, որը իր չափերից կրկնակի մեծ առարկաները այսուայնկողմ է տարել:

Մկնիկն «աշխատում է» մոտավորապես կեսգիշերից մինչև 2:30՝ ամեն օր: