Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Կարողացար պահես ու զարգացնես, քոնն ա. ԱՄՆ-ն կճանաչի Իսրայելի իշխանությունը Գոլանի բարձունքներում». Վարուժան Գեղամյան

370
Հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ., 23:15
«Կարողացար պահես ու զարգացնես, քոնն ա. ԱՄՆ-ն կճանաչի Իսրայելի իշխանությունը Գոլանի բարձունքներում». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարողացար պահես ու զարգացնես, քոնն ա։ Չկարողացար, քոնը չի։
Մենք շուրջ 30 տարի ամեն օր պահում ենք Արցախը։ Ու Արցախը ևս Հայաստանի ու հայության համար բացառիկ անվտանգային կարևորություն է ներկայացնում։ Ինձ թվում է, որ առաջին հերթին դա պիտի հենց մեր հայրենակիցները գիտակցեն։

***
ԱՄՆ նախագահը թվիթերում գրել է. «52 տարի անց ժամանակն է, որ ԱՄՆ ամբողջությամբ ճանաչի Իսրայելի իշխանությունը Գոլանի բարձունքներում, որոնք ունեն առանցքային ռազմավարական ու անվտանգային կարևորության Իսրայել պետության և տարածաշրջանային կայունության համար»։
Հիշեցնեմ, որ Գոլանի բարձրունքները Սիրիայի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, որը փաստացի օկուպացված է Իսրայելի կողմից իսրայելա-արաբական՝ 1967թ. պատերազմից հետո։
Այ էդպես»։