Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Երևանի դատախազը առաջարկել է քաղաքապետին՝ Կենտրոնում տարածքներ զբաղեցնող անձանց փաստաթղթերն ուսումնասիրել

228
Հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ., 20:20
Երևանի դատախազը առաջարկել է քաղաքապետին՝ Կենտրոնում տարածքներ զբաղեցնող անձանց փաստաթղթերն ուսումնասիրել

Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիմել է Երևան քաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ տրամադրելու Կենտրոն վարչական շրջանի սահմաններում գտնվող ընդհանուր օգտագործման տարածքներում, մասնավորապես գետնանցումներում և զբոսայգիներում վարձակալության կամ կառուցապատման իրավունքով, ինչպես նաև առանց համապատասխան թույլտվության և ձևակերպումների տարածքներ և հողատարածքներ զբաղեցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց, կառուցապատման կամ վարձակալության պայմանագրերի կնքման հիմքերի վերաբերյալ փաստաթղթեր և տվյալներ:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

Նշվում է, որ նաև տեղեկավություն է պահանջվել նշված բնագավառներում քաղաքապետարանի կողմից հայտնաբերված՝ օրենսդրության պահանջների խախտման փաստերի, այդ թվում՝ պայմանագրային պարտավորությունները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած սուբյեկտների վերաբերյալ: