Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Կառավարության նիստում քննարկվել է նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի հարցը

529
Հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ., 16:11
Կառավարության նիստում քննարկվել է նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի հարցը

ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Աշտարակի խճուղի 30 հասցեում գտնվող անշարժ գույքի մի մասը՝ վարձակալության հիմունքներով «Կինոկետ Փրոդաքշնս» ՍՊԸ-ին տրամադրելուն: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը մեկամսյա ժամկետում պետք է ապահովի ընկերությունների միջև ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի կնքումը: «Հայֆիլմ» կինոստուդիան 2017թ. ընդգրկվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում: Ընկերության լրացուցիչ ֆինանսական մուտքերի ավելացման և շենքային պայմանների բարելավման նպատակով առաջարկվում է անշարժ գույքի մի մասը տրամադրել վարձակալության 15 տարի ժամկետով «Կինոկետ Փրոդաքշնս» ՍՊԸ-ին, որը պարտավորվում է 3-5 տարվա ընթացքում կատարել 3,5 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրումներ, որից 2.5 մլն եվրոն անբաժանելի բարելավումներ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսուհետ նման որոշումների նախագծերում որպես պարտադիր սկզբունք՝ հստակ սահմանվի ներդրումների ժամանակացույցը: