Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Վարչական պաշտոն զբաղեցնող պարոն Կարապետյանը կարծես չունի բարձրագույն կրթություն». Դավիթ Խաժակյան

326
Հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ., 21:30
«Վարչական պաշտոն զբաղեցնող պարոն Կարապետյանը կարծես չունի բարձրագույն կրթություն». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 19-ին տեղի ունեցած ավագանու նիստին քաղաքապետին ներկայացրեցի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վիճելի նկատողությունը՝ Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի վարիչին՝ խնդրելով հետևել գործընթացի օրինականությանը։ Քաղաքապետին ասացի, որ ակնհայտ է, որ վ/շ ղեկավարը թիրախավորված փորձում է աշխատանքից ազատել բաժնի վարիչին։ Դավիթ Կարապետյանը հարցապնդմանս օրը աշխատակցին տալիս է երկրորդ՝ խիստ նկատողությունը․․․ Փորձելով հասկանալ, թե վ/շ ղեկավարն ի՞նչ գիտելիքների է տիրապետում, որ նույն դեպքով հանրային ծառայողին երկու նկատողություն է տալիս, պարզեցի, որ վարչական պաշտոն զբաղեցնող պարոն Կարապետյանը կարծես չունի բարձրագույն կրթություն և հետևաբար նաև Հանրային ծառայության մասին օրենքով չունի այդ պաշտոնը զբաղեցնելու իրավունք։ (Հավանաբար այս է պատճառը, որ վերջինիս կենսագրականը բացակայում է քաղաքապետարանի կայքից)։ Այսօր դիմել եմ քաղաքապետին, պազելու բոլոր հիմքերը, թե՛ բաժնի պետին նկատողություններ տալու, թե՛ վ/շ ղեկավար նշանակելու վերաբերյալ»։