Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Նոր իշխանավորներն ինչքան հեշտ յուրացրին հների կեղծ հնարքները». Ոսկան Սարգսյան

214
Ուրբաթ, 22 մարտի, 2019 թ., 04:35
«Նոր իշխանավորներն ինչքան հեշտ յուրացրին հների կեղծ հնարքները». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում իբր քաղաքացին կայացել է, հիմա որպես պետական տոն, քաղաքացու օր են նշելու: Եթե Հայաստանի քաղաքացին կայացել է, ո՞ւմ են ամեն օր ճնշում աշխատավայրում, շուկայում, ԱԳԼՃԿ-ն երում, տարատեսակ հարաբերություններում: Տոներ սահմանելուց առաջ Հայաստանում պետք է միջավայր փոխել, մարդկանց բարեկեցությանն ուղղված իրական քայլեր անել: Նոր իշխանավորներն ինչքան հեշտ յուրացրին հների կեղծ, էժան հնարքները: Չէի ցանկանա, որ նրանք հների օրն ընկնեն, ուշունցների տակ հայտնվեն»: