Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ինչ անում ենք՝ չենք կարողանում մեր հողը հարևանից վերցնել»․ ոսկեվազցի ընտանիքի բողոքի ակցիան

234
Հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ., 11:16
«Ինչ անում ենք՝ չենք կարողանում մեր հողը հարևանից վերցնել»․ ոսկեվազցի ընտանիքի բողոքի ակցիան

«Ընտանիքով եկել ենք մեր հողատարածքը վերցնելու, ետ պահանջելու համար, որը մեզնից վերցրել է հարևանը»,- ասում է Կառավարության դիմաց ընտանիքով բողոքի ակցիա իրականացնող Ոսկեվազ գյուղի բնակիչ Գրիգորյան Ալինան:

Ակցիա իրականացնողի խոսքով, իրենք ունեցել են սեփականության իրավունք և 18 տարի առաջ իրենց հողատարածքն ապօրինությամբ համայնքապետի միջնորդությամբ հանձնվել է իրենց հարևանին՝ Բագրատ Միքայելյանին: «Մենք հիմա ինչ անում ենք, մեր հարևանից չենք կարողանում հողը վերցնել: Դիմում ենք Նիկոլ Փաշինյանին, որ նորմալ, օրենքով մեր հողը վերադարձնեն, որ ուրիշ խնդիրներ չառաջանան»,- ասում է Ալինան:

Ալինա Գրիգորյանի ամուսնու խոսքով՝ իրենց հարևանը իրենից 6000 դոլար է պահանջում ՝ հողատարածքն իրենց վերադարձնելու համար: «Ինքն արդեն սարքել ա, ֆալշ ավագանու նիստ ա արել...Մեր գյուղսովետի նախագահի ու կադաստրի մատն ա մեջը, իրենք ապօրինի եկել չափել են, ես չեմ իմացել: Ավագանու նիստ են արել հատկացրել են հարևանիս՝ Մելիքյան Բագրատին»։

Բողոքավորի խոսքով՝ այս խնդիրն արդեն 18 տարի ձգձվում է, բազմիցս դիմել են դատարան, սակայն ամեն անգամ վճիռը ճիշտ չի կայացվել:

Այժմ նրանք Կառավարության դիմաց իրենց ընտանիքով բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք պնդում են, որ միայն վարչապետը կարող է իրենց հարցին լուծում տալ: