Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հիմա ուղեղների լվացման ժամանակն է». Ստեփան Դանիելյան

266
Հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ., 18:10
«Հիմա ուղեղների լվացման ժամանակն է». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկացած երկրում քաղաքականությունը, որտեղ կա իշխանություն ու մեծ փողեր, կեղտ է՝ սպանություններ, ինտրիգներ, սուտ, մարդկանց գլխին գործ սարքել և այլն: Դա օրինաչափություն է՝ անվանենք «նորմալ» երևույթ: Աննորմալ է, երբ այդ կեղտի վրա բռնված մարդիկ հանդես են գալիս որպես արդարության, հայրենասիրության կրողներ ու հատկապես դաժան է, երբ այդ կուտն ուտվում է: Երբ Հայաստանի գլխավոր պատուհասի՝ ընտրակեղծիքների հիմնադիր հայրերը խոսում են օրինականության ու արդարության մասին, գանձագողերն ու հանրային ունեցվածքը յուրացնողները խոսում են թալանի մասին ու դրան մարդիկ հավատում են, դա արդեն ազգային ողբերգության է՝ առանց ապագայի հեռանկարի: Բոլոր մասնակիցներն էլ այդ մսաղացով անցել են, իրենց խղճի հետ գործարքների գնացել են՝ եթե այդ խիղճն ունեցել են: Հայաստանի պատմության առնվազն վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցածի մեջ եթե որոնեք սև ու սպիտակներ, ապա իմացեք, որ խաբված եք, կամ ավելի ճիշտ՝ ձեզ հաջողությամբ խաբել են: Հիմա ուղեղների լվացման ժամանակն է, որ հետագայում նույն լծի տակ նորից մտնեք»: