Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Գյումրիի օդանավակայանում տաքսիստները ոչ կոռեկտ պահվածք են դրսևորում»․ Սոֆյա Հովսեփյան

358
Հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ., 17:25
«Գյումրիի օդանավակայանում տաքսիստները ոչ կոռեկտ պահվածք են դրսևորում»․ Սոֆյա Հովսեփյան

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրեր առաջ՝ մի շարք հանդիպումների ընթացքում, տեղեկացա, որ Գյումրիի օդանավակայանում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից մեկն էլ տաքսիստների ոչ կոռեկտ պահվածքն ու «հարձակումն» է ժամանող քաղաքացիների վրա կամ իրենց դիմավորող անձանց հետ գնում են կոնֆլիկտի՝ մինչև անգամ վիրավորանքներ և ծեծկռտուք: Այս մասին քննարկել եմ Շիրակի մարզի Ոստիկանության վարչության պետ՝ պարոն Քոչարյանի և ՃՈ վարչության պետ՝ պարոն Մալաքյանի հետ: Խնդրի մանրամասները քննարկելով՝ որոշվեց վերահսկողություն սահմանել խիստ ռեժիմով, որպեսզի երկիր ժամանած անձը, ստիպված չլինի պոկվելու իրենց բացարձակ անկոռեկտ պահող տաքսիստների «ճիրաններից»: Ասում են, որ եղել են նաև խաբեության և մի շարք անհաջող դեպքեր: Հարգելիներս, խնդրում եմ, որ բացի ոստիկաններից նաև ուշադիր լինեք դուք և եթե նմանատիպ դեպքերը կկրկնվեն՝ անմիջապես կապ հաստատեք ոստիկանության աշխատակցի հետ»: