Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում

597
Հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ., 09:40
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց և մառախուղ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: