Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Շմայսի ու Լֆիկի ոգին է թևածում. «Հրապարակ»

335
Հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ., 09:15
Շմայսի ու Լֆիկի ոգին է թևածում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Թագուհի Ղազարյանն ինչպե՞ս է իրեն զգում Շմայսի՝ Առաքել Մովսիսյանի և Լֆիկի՝ Սամվել Ալեքսանյանի սենյակում․ արևելյան իմաստնությունն ասում է՝ ոգին լինում է այնտեղ, որտեղ սիրում է։ Նրանցից որի՞ ոգին է առավելաբար զգացվում Ձեր սենյակում: «Սենյակն ինձ վիճակահանությամբ է բաժին ընկել. ինչպես տեսնում եք, կահույքն անգամ տարել են, ժամանակ էլ չկա իրենց զգալու»: Եթե լիներ, ո՞ւմ կնախընտրեիք։ «Եթե պարոն Մովսիսյանի կամ պարոն Ալեքսանյանի հետ որպես քաղաքացի առնչվելու խնդիր լինի, չեմ խուսափի»:

Ձեր հեղափոխությունը նշանային համակարգով էր, ուստի հենց այնպես չէ «ժերեբյովկայով» այս սենյակը Ձեզ բաժին հասել. նշանակում է Դուք պետք է անպայման Շմայսի նման ինքնատիպ լինեք (հիշում եք, ասում էր՝ ԱԱԾ-ն շնորհքով ներխուժեց) կամ Լֆիկի նման հարստանաք անպայման: «Շնորհքով ներխուժելն իմ սրտով չէ, բայց ինքնատիպ ուզում եմ լինել»: Դե, հրեն սիրում եք կապտամազիկ Ասյային, արդեն ինքնատիպ եք։ ««Սիրել» եզրույթն այս դեպքում ճիշտ չէ, գուցե եթե իր հետ շատ մտերմանալու դեպքում սիրեմ էլ, չեմ բացառում, պարզապես ես իրավունքները խախտված քաղաքացի եմ տեսել ու փորձել եմ աջակցել»:

Մանրամասները՝ թերթի համարում: