Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 9-ամյա տղան մահացել է

400
Հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ., 03:05
Վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 9-ամյա տղան մահացել է

Փետրվարի 27-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 9-ամյա Արմեն Ավետյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վթարից հետո Ա. Ավետյանը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել էր Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ էլ հետո մահացել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 27-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Եղբայրության և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել էին Արարատի մարզի բնակիչ, 23-ամյա Տարոն Հարությունյանի վարած Mercedes մակնիշի 35 RR 699 համարանիշի և Երևանի բնակիչ, 30-ամյա Վերոնիկա Ասատրյանի վարած Nissan մակնիշի 08 ՍՍ 011 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով վարորդներից Տ. Հարությունայնն ու նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 26-ամյա Նինա Հարությունյանը, 23-ամյա Արուսյակ Ավագյանը, 41-ամյա Լուսինե Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ վարորդ Վ. Ասատրյանն ու նրա 2 երեխաները՝ 4-ամյա Կ. Ա.-ն, 9-ամյա Ա. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում: