Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մոսկվայում մանկապիղծը 10 տարի սեքսուալ ստրկության մեջ է պահել տղա երեխայի (տեսանյութ)

1474
Հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ., 01:30
Մոսկվայում մանկապիղծը 10 տարի սեքսուալ ստրկության մեջ է պահել տղա երեխայի (տեսանյութ)

Մոսկվայում մանկապիղծը հափշտակել է տղա երեխայի և 10 տարի նրան սեքսուալ ստրկության մեջ պահել, հայտնում է НТВ-ն:
Երեխայի ծանոթների խոսքերով՝ երեխան խնդրահարույց է եղել, արդեն 10 տարեկան հասակում նա ծխում էր, խմում ու փախչում տնից, քանի որ ընտանիքում ամեն ինչ չէ, որ հարթ էր:
2007 թվականին կասկածյալը հրավիրել է տղային իր տուն ու այլևս դուրս չի թողել: Ամբողջ երկրով մեկ նրան փնտրել են ու չեն գտել, թեև նա այդ ողջ ժամանակ ապրելիս է եղել հարևան շենքի բնակարաններից մեկում:
10 տարի անց նա սկսել է տղային թույլ տալ շրջել դրսում: Զբոսանքներից մեկի ժամանակ էլ 2017-ին ոստիկանները նրան կանգնեցրել ու փաստաթղթեր են պահանջել, որոնք նա չի ունեցել: Երբ տղայի նշած անուն-ազգանունն ստուգել են, պարզվել է, որ նրան 10 տարի որոնում են:
Այժմ մանկապիղծը դատարանի առջև է կանգնել, նրա մայրը վկա է հանդես գալիս: Վերջինս ապրելիս է եղել որդու հետ ու արգելք չի հանդիսացել նրա հանցավոր գործունեությանը:
Տուժողը վերադարձվել է ընտանիք և վերականգնողական կուրս անցել, որի շրջանակներում նաև նորից սովորել է գրել ու կարդալ:
Մեղադրյալն ընդունել է իր մեղքը, նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում: