Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Սևանա լճի կղզին 1898 թվականին

595
Հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ., 01:20
Սևանա լճի կղզին 1898 թվականին

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Սևանա լճի կղզին 1898 թվականին.
Այս հին լուսանկարի առաջին պլանում երևում է Սևանավանքի երրորդ եկեղեցին: Դա Սուրբ Աստվածածին բազիլիկ տիպի եկեղեցին է, որը քանդվել է 1931-ին և որի քարերն օգտագործվել են որպես շինանյութ՝ կղզում հանգստյան տուն կառուցելու համար։ Սևանի վանքային համալիրի պատմությունը վկայում է, որ տարբեր ժամանակներում՝ մինչև 17-րդ դարը կղզում ընդհանուր առմամբ կառուցված են եղել չորս եկեղեցիներ և մեկ մատուռ:
Լուսանկարիչ՝ Ժոզեֆ դե Բայ (Joseph de Baye), ֆրանսիացի հնագետ և ճանապարհորդ: Պատկերը՝ Համլետ Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից»: