4 հոգով դանակահարել են 53-ամյա ու 29-ամյա տղամարդկանց
Մարտի 19-ին՝ ժամը 04.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել «որովայնի ձախ շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 1990 թ. ծնված Մասիս Բ.-ն և «մեջքի գոտկատեղի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 1966 թ. ծնված Վոլոդյա Խ.-ն: ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նրանք հիվանդանոցում հայտնել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 04.10-ին, անհայտ անձի կողմից Չարենցի փողոցի 75 հասցեի մոտ դանակով հարված ստանալու հետևանքով: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Ոստիկանության Մարաշի բաժանմուքնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ նրանց մարմնական վնասվածքներ են պատճառել 1995 թ. ծնված Գեղամ Թ.-ն, 1995 թ. ծնված Լևոն Կ.-ն, 1987 թ. ծնված Ժորա Հ.-ն և 1995 թ. ծնված Արմեն Մ.-ն: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները Գեղամ Թ.-ին և Լևոն Կ.-ին բերման են ենթարկել Մարաշի բաժանմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ Ժորա Հ.-ին և Արմեն Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Գեղամ Թ.-ն և Լևոն Կ.-ն ձերբակալվել են: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է: Կատարվում է նախաքննություն: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
8218:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
30509:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
142Երեկ, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
114Երեկ, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
115Երեկ, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
267Երեկ, 11:30