Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Բայց ես հարցին մի ուրիշ կողմից էլ եմ նայում». Մարիամ Ծատրյան

1576
Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ., 17:05
«Բայց ես հարցին մի ուրիշ կողմից էլ եմ նայում». Մարիամ Ծատրյան

Մեղրու համայնքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես էլ կարդացի Շիրխանյանի հարաբերական բաց նամակը:
Ամբողջացվեց Քոչարյանի ոչ մարդկային, մեղմ ասած՝ փոքրոգի, կոշտ ասած՝ անասնական կերպը, տեսակը: Գիտեինք:
Բայց ես հարցին մի ուրիշ կողմից էլ եմ նայում:
Էդ մշտապես Վազգենի աջ թև հանդիսացող Շիրխանյանը չէ՞ր Քոչարյանի ընտրություններում նախընտրական շտաբի պետը. ինչպես ինքն է նշում՝ Ռոբերտը 27 տոկոս է հավաքել ու կեղծիքներով կարգվել նախագահ:
Այսինքն, Քոչարյանի անմարդկային կերպը կերտվել էր նաև շրջապատի կողմից, ինչ-որ հովանավորության, թողտվության շուքի տակ: Հետո արդեն, երբ դրա գիտակցումը կար, շատ ուշ էր...
Ահասարսուռ էր նամակի առաջին կետը՝ 1992 թվականին 35 հազար փախստականների՝ Հայաստանում տեղափոխելու պահը: Ես մտովի փորձեցի ժամանկաշրջանի պատկերը աչքիս առաջ ունենալ ու համեմատել, որ իրապես գնահատել կարողանամ:
Ձեզանից ոմանց թողնեն, 90-ականների մասին մինչև Էրզրում հասնող ճոռթած բերանով կխոսեք. բայց մի գյուղում, Կառավարության դիմաց հարաբերական խաղաղ ու կայուն էս օրերին 100-200 հոգանոց դժգոհություն է լինում, շիվարած կանգնում եք:
Դե բերանացի ասեք 92 թիվ ու 35 հազար անտուն, սոված, կոտրված փախստականներ ու հանգիստ նստած գործներիդ նայեք:
Քոչարյան, դու՝ ուղնուծուծով ապազգայինդ, ամեն դեպքում նստելու ես»: