Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

319
Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ., 12:50
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Այսօր՝ ճեպազրույցի ժամանակ, ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը խոսեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին. «Արտգործնախարարն ԱԺ-ում արդեն հայտարարել է, որ կա սկզբունք, որին մենք մշտապես հետևում ենք և դեռևս այն փուլը չէ, որ մենք կարողանանք համաձայնեցված կարգով հայտարարել այդ մասին: Արտաքին գործերի նախարարությունը միջնորդների հետ մշտական կապի մեջ է և մշտական շփումները շարունակվում են այս ուղղությամբ: Մենք բարձր ենք գնահատում միջնորդների գործադրած ջանքերը հանգուցալուծման ուղղությամբ»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Աննա Նաղդալյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի Հայաստան այցին, Նաղդալյանը նշեց. «Պարոն Լայչակի ամբողջ կոնցեպտը՝ ի՞նչ է բերել և ի՞նչ է առաջարկում արցախյան հակամարտության մասին, ինքն անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, այստեղ որևէ բան չեմ կարող ավելացնել»: