Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Վերջ տվեք մահացած մարդկանց հետ «նեղ զրույցներին»». Հակոբ Բադալյան

241
Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ., 17:40
«Վերջ տվեք մահացած մարդկանց հետ «նեղ զրույցներին»». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկեղծ ասած չեմ պատկերացնում՝ ինչքանով ա բարոյական (գուցե ճիշտ բառը չեմ ընտրում), երբ քաղաքական կամ պետական գործիչներն անցյալից իրար բաներ են հիշացնում, ու էդ թվում հղում անելով արդեն մահացած «վկաների»: Օրինակ, երբ Շիրխանյանն ասում ա՝ Վազգենն ինձ մոտը կանչեց ու Քոչարյանի մասին էս ասաց, էն ասաց: Դե Վազգենը չկա, ոչ մի ուրիշ վկա չկա: Վաղն էլ Քոչարյանը կգրի՝ Վազգենն ինձ էս ասաց, էն ասաց: Ու մարդիկ կդատեն՝ ըստ Շիրխանյանի և Քոչարյանի հանդեպ իրենց վերաբերմունքի, մինչդեռ թե՛ մեկը, թե՛ մյուսը, մեղմ ասած, հրեշտակներ չեն, անկախ, թե ում ենք «հրեշ» համարում, ում՝ ոչ: Վերջ տվեք մահացած մարդկանց հետ «նեղ զրույցներին», անկապ հղումներին, իրար բան ունեք հիշացնելու, հիշացրեք, բայց ողջ վկաներին հղումներով»: