«Դեռ հարցական է՝ Նազարբաևը հրաժարական տվե՞ց, թե՞ դարձավ գորշ կարդինալ». Աշոտ Ասատրյան
Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռ հարցականի տակ է՝ Նազարբաևը հրաժարական տվեց, թե՞ դարձավ գորշ կարդինալ ու կշարունակի ղեկավարել երկիրն ընդհատակից։ Նազարբաևը կշարունակի ղեկավարել «Նուռ Օտան» կուսակցությունը։ Նա կմնա նաև Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում։ Ղազախստանի սահմանադրության համաձայն Նազարբաևին շնորհված է Ազգային առաջնորդի պաշտոնական տիտղոս։ Այդ կարգավիճակը նրան ցմահ շնորհում է իշխանական որոշ լծակներ, ինչպես նաև իրեն և իր ընտանիքի անդամներին ազատում է քրեական հետապնդումներից։ Փաստացի Նուրսուլթան Նազարբաևը հրաժարականից հետո իր ձեռքի տակ ունենալու է լծակներ պետության գործերին միջամտելու համար։ Մեծ է հավանականությունը, որ 30 տարի երկրի նախագահի պաշտոնն զբաղեցրած դեռ միակ նախագահը բացի պաշտոնապես ստացած լծակներից օգտագործի նաև նրանք, որոնց իրավունքը չունի՝ որպես նախկին նախագահ»։ |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30