Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ալիկ Սարգսյանը մեկնել է Հայաստանից. «Հրապարակ»

154
Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ., 09:20
Ալիկ Սարգսյանը մեկնել է Հայաստանից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղ այցի ընթացքում շաբաթ օրն անդրադարձ է եղել գյուղում «ավազի հանքերի անխնա և անտրամաբանական» շահագործմանը։ Այցից հետո Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն ուսումնասիրություններ է սկսել Ռանչպար գյուղում՝ ավազի հանքերի շահագործման հետ կապված։

«Շահագործելու թույլտվության փաստաթղթերի ուսումնասիրությունից բացի, անհրաժեշտության դեպքում հանքավայր կայցելեն վերահսկողության վարչության ներկայացուցիչները»,- նախօրեին տեղեկացրել էին կադաստրից։ Ուշագրավ է, որ այն օրը, երբ կադաստրում որոշել են հանքը շահագործելու թույլտվության փաստաթղթերի ուսումնասիրություն սկսել, հանքի սեփականատեր Ալիկ Սարգսյանը մեկնել է Հայաստանից»։

Մանրամասները՝ թերթի համարում: