Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ջեյմս Թուֆենկյանի ոգևորությունը հրաշալի նշան է». Արսեն Խառատյան

327
Երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ., 22:25
«Ջեյմս Թուֆենկյանի ոգևորությունը հրաշալի նշան է». Արսեն Խառատյան

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարեգործությունից դեպի ներդրում

Ջեյմս Թուֆենկյանի ոգևորությունը հրաշալի նշան է: Մեծ հույս ունեմ, որ բացի բարեգործությունից Ջեյմսը կվերադառնա դեռևս 20 տարի առաջ սկսած Թուֆենկյան հյուրանոցային ցանցի (10 հյուրանոց, մեկական ամեն մարզում) գաղափարին, իմա՝ ներդրումներին: Երևանում, Ծափաթաղում, Ձորագետում և Դիլիջանում դրանք ոչ միայն զբոսաշրջությունն են խրախուսել, այլև յուրօրինակ ճարտարապետական ձեռագիր թողել: Ցավոք ավարտին չհասցվեց Արենիի Թուֆենկյանը, դե իսկ ծրագրի վերականգնման պարագայում մնացած 6 մարզերն ու տուրիզմն ընդհանրապես հաստատ կշահեն:

Ասածս էն ա, որ այժմ հրաշալի հնարավորություն ունենք բարեգործությունից ներդրումների անցնելու, ինչը՝ ըստ իս, Հայաստան-սփյուռք երկխոսության առանցքում պիտի լինի»: