Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ի՞նչ է անում Թուրքիան այսօր». Կարեն Հովհաննիսյան

268
Երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ., 20:10
«Ի՞նչ է անում Թուրքիան այսօր». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ է անում Թուրքիան այսօր:
Փորձում է տարածաշրջան բերել թյուրքալեզու պետություններից անապահով, շատ դեպքերում կիսագրագետ ծայրահեղ կրոնական նկրտումներ ունեցող մարդկանց: Այս մարդիկ մեծ պահանջներ չեն ներկայացնում, տուն, հող և ապրելու համար բարենպաստ միջավայր, որն էլ ապահովում է Թուրքիան: Թուրքիան մասնավորապես Սիրիայի և Իրաքի տարածքներից փորձ է անում դուրս հանել արաբալեզու, պարսկալեզու , կրոնական և ազգային փոքրամսնանություններին և նրանց փոխարինել իր կողմից բերվող թյուրքալեզու պետությունների ժողովուրդով: Եթե մեկ դար հետ գնանք դեպի Օսմանյան կայսրության սահմանները, ապա ակներև ու ավելի հստակ է դառնում այսօրվա Թուրքիայի գործողությունների նպատակը: Դրանք լիովին համընկնում են այդ կայսրության սահմաններին: Եթե 20-րդ դարասկզբի Թուրքիան խնդիր ուներ բացառապես քրիստոնիաների, ասել է թե կրոնական տարբերություն ունեցող բնակչության հետ (հայեր, հույներ) և այդ հարցը լուծում էր մահմեդական , կամ մուսուլմանական ժողովրդի միջոցով, և կապ չուներ ազգությունը (օրինակ՝ քրդերի միջոցով) , ապա այսօր արդեն նպատակը մեկն է , որ բացառապես թյուրքալեզու ժողովուրդներով լցնի այն տարածքները , որոնք վերջին տարիներին անցել էին Իսլամական Պետություն ծայրահեղական խմբավորման վերահսկողության տակ:
Իսլամական Պետության հիմնաքարը հանդիսանում են Թուրքիան և Ադրբեջանը ի դեմս այդ պետությունների ծայրահեղ կրոնական և ազգայնական կազմակերպությունների: Իհարկե այս երկու պետության քաղաքական ղեկավարությունը լուռ համաձայնությամբ, իսկ Թուրքիայի դեպքում , նույնիսկ տեղ-տեղ բացեիբաց հովանվորչությամբ, ԻՊ-ի զինյալների համար կանաչ լույս էր վառվում...
Մանրամասները վաղվա ասուլիսում»: