Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.

ԵՊՀ-ում տեղի ունեցավ Գրիգոր Գուրզադյանի կիսանդրու հանդիսավոր բացումը

217
Երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ., 22:05
ԵՊՀ-ում տեղի ունեցավ Գրիգոր Գուրզադյանի կիսանդրու հանդիսավոր բացումը

ԵՊՀ գլխավոր մասնաշենքի նախասրահում այսօր՝ համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, տեղի ունեցավ ականավոր
գիտնական, աստղաֆիզիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Կիսանդրու բացմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Կոսմոլոգիայի կենտրոնի ղեկավար, «LARES» եվրոպական տիեզերական ծրագրի ղեկավար խորհրդի անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գ. Գուրզադյանի որդի Վահագն Գուրզադյանը, Տիեզերքի թանգարանի խորհրդի անդամ, պատմաբան Կարեն Բայրամյանը, ԵՊՀ-ի և տարբեր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, գիտնականներ ու մտերիմներ: Միջոցառման ընթացքում ականավոր գիտնականի մասին ներկաների համար
կենսագրական ակնարկ կարդաց պատմաբան Կարեն Բայրամյանը: Նա հիշատակեց Գ. Գուրզադյանի ավելի քան 200 գիտական հոդվածներն ու մեկ տասնյակ ստվարածավալ մենագրությունները՝ նվիրված աստղաֆիզիկայի հիմնախնդիրներին: Նա նշեց, որ Գուրզադյանը դեռևս 1960-ականներին ղեկավարել է Արեգակի ու աստղերի գերմանուշակագույն ու ռենտգենային դիտումները, ինչպես նաև նրա ղեկավարությամբ ստեղծվել են «ՕՐԻՈՆ» տիեզերական աստղադիտարանները, որոնք
գերազանցում էին ժամանակակից աշխարհում իրականացվող տիեզերական գիտափորձերը և հանգեցնում կարևորագույն գիտական արդյունքների: