Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

ՀՀ վարչապետը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի մասին

1380
Երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ., 15:20
ՀՀ վարչապետը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի մասին

«Ժամկետը մերն է, բայց մեր գործընկերները համաձայն չեմ մեզ հետ, ասում են՝ կարգավորված չի: Ասում ենք՝ նոր գլխավոր քարտուղար նշանակելուց առաջ, ՀԱՊԿ կանոնադրության մեջ հստակեցում մտցնենք, եթե ինչ-ինչ պատճառներով գլխավոր քարտուղարի ժամկետը կիսատ ա մնում, հասկանանք՝ ինչ ա լինելու: Ոնց որ էս կետի վրա, որ պետք է հստակ կանոնակարգել, եկել ենք համաձայնության»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ հարցին: Նա ասաց, որ նշանակման շուրջ քննարկումները շարունակվում են: Փաշինյանը բացառեց առանց Հայաստանի համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը: