Այսօր Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակն է
«Մենակ ենք և պետք է ապավինենք միա՛յն մեր ուժերին՝ թե ճակատը պաշտպանելու և թե երկրի ներսը կարգ հաստատելու համար»: Արամ Մանուկյան 1879 թվականի այս օրը ծնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության կերտողներից մեկը, Վանի ինքնապաշտպանության ղեկավար, Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը: Ծնվել է ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում: Շուշիում դերձակություն անող եղբոր օգնությամբ ավարտում է Շուշիի Ագուլյաց դպրոցը: Դաշնակցական գաղափարների համար ընկերների հետ վտարվում է դպրոցից, որից հետո ընդունվում է Երևանի թեմական դպրոց: Ընդգրկվել է հակացարական պայքարի մեջ՝ գործելով Բաքվում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում: 1903 թվականից Կարսում զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք, կամավորական խմբեր փոխադրելով: Գործել է Վանում: Կազմակերպել է 1915 թվականի Վանի ինքնապաշտպանությունը, ստացել Վանի Արամ մականունը: Նա հեղինակություն ուներ թե թշնամիների, թե կողմնակիցնեի մոտ: Կազմակերպել է շուրջ 200 000 Վասպուրականի հայության գաղթը Արևելյան Հայաստան: 1916-1917 թթ-ին աշխատել է Թիֆլիսի հայոց Ազգային Բյուրոյում և ՀՅԴ Բյուրոյում: 1918 թվականի մարտ ամսին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվել է դիկտատոր: Սարդարապատի և Բաշ Ապարանի հերոսական մարտերի ժամանակ ապահովել է հայկական բանակի թիկունքը: Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը մինչև 1918թվականի հուլիսի 23-ը, մինչև Երևան ժամանեց Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ: Արամ Մանուկյանը նշանակվեց Ներքին գործերի նախարար և մինչև մահ վարել է այդ պաշտոնը: Մահացել է 1919 թվականի Հունվարի 29-ին բծավոր տիֆից: Արամ Մանուկյանը հուղարկավորվել է այժմյան Կոմիտասի անվան պատթեոնի գերեզմանատանը: Խորհրդային տարիներին նրա աճյունը տեղափոխվել է Կոզեռնի գերեզմանատուն: Այժմ մեծն հերոսը հանգչում է Երևանի քաղաքային պանթեոնում: |
«Գուցե ընդունեք, որ լավ բան չեք անում»․ Մանուկյանը՝ Կոնսերվատորիայի և «Գոյ» թատրոնի խնդիրների մասին (տեսանյութ)
11315:36«Պետությունը, որտեղ մանկավարժն արժեք չունի, կործանվում է, չի կարող գոյատևել»․ Տիգրան Հեքեքյան (տեսանյութ)
16811:24«Ժաննա Անդրեասյանը կատարածու է»․ Արթուր Սահակյան
483Երեկ, 13:54«Արվեստն ու կատարելությունը սահման չունեն»․ Արամ Չախոյան (տեսանյութ)
465Երեկ, 13:18«Նիկոլի օրոք փակվել է երկու թատրոն, որոնք Երևանում էին, ոչ թե Տավուշի գյուղերում»․ Ռ․ Մխիթարյան
478Երեկ, 11:30«Տիտանիկ» ֆիլմում Ռոզային փրկած դուռը վաճառվել է նախնական արժեքից 18 անգամ թանկ գնով (լուսանկար)
85226.03.2024, 23:18