Վարդուհի Վարդերեսյանի արվեստը ծերանալ չգիտի
«Իմ կյանքում դժվար պահեր շատ են եղել: Բայց նաև կյանքը բարեհաճ է եղել իմ նկատմամբ: Երջանիկ պատահականությունների շնորհիվ հայտնվել եմ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում: Իմ ծնունդը ցավոտ պատմություն է, մեր ընտանիքին վիճակված դժբախտության հետևանք: Կարող էի չծնվել, բայց մայրս 43 տարեկանում լույս աշխարհ բերեց ինձ, կարող էի Ռումինիայից չգալ Հայաստան, բայց դարձա հայրենիք, կարող էի Սիբիրի ճամփան բռնել, բայց խուսափեցինք աքսորից և նման պատահականություններին եմ պարտական Վարդուհի Վարդերեսյան լինելու համար»,- «Իմ կյանքի հեքիաթը» գրքում անկեղծացել է մեծ արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը: Նա ծնվել է 1928թ. մարտի 19-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Բեմական կյանքը սկսել է Գյումրու թատրոնում, հետո եկել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ու նվիրվել անմնացորդ: Նրան բախտ վիճակվեց բեմ բարձրանալ Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի հետ: Կինոյում և թատրոնում կերտել է բազմաթիվ դերեր որոնցից են՝ Շիրվանզադեի «Պատվի համար»՝ Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»՝ Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»՝ Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»՝ Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»՝ Իշխանուհի և այլն։ Խաղացել է նաև արևմտահայ դերերում՝ «Պաղդասար Աղբար»՝ Անույշ և այլն։ Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում: «Հաղթանակների հաղթանակն ինքն իրեն հաղթելն է»,- ասել է Վահրամ Փափազյանը Վարդուհի Վարդերեսյանի մասին, իսկ Վարդան Աճեմյանն արձանագրել է՝ «Վարդուհի Վարդերեսյանի արվեստը ծերանալ չգիտի»: Սիրված դերասանուհին մահացել է 2015-ի նոյեմբերի 24-ին, 87 տարեկան հասակում։ |
«Գուցե ընդունեք, որ լավ բան չեք անում»․ Մանուկյանը՝ Կոնսերվատորիայի և «Գոյ» թատրոնի խնդիրների մասին (տեսանյութ)
11315:36«Պետությունը, որտեղ մանկավարժն արժեք չունի, կործանվում է, չի կարող գոյատևել»․ Տիգրան Հեքեքյան (տեսանյութ)
16811:24«Ժաննա Անդրեասյանը կատարածու է»․ Արթուր Սահակյան
483Երեկ, 13:54«Արվեստն ու կատարելությունը սահման չունեն»․ Արամ Չախոյան (տեսանյութ)
465Երեկ, 13:18«Նիկոլի օրոք փակվել է երկու թատրոն, որոնք Երևանում էին, ոչ թե Տավուշի գյուղերում»․ Ռ․ Մխիթարյան
478Երեկ, 11:30«Տիտանիկ» ֆիլմում Ռոզային փրկած դուռը վաճառվել է նախնական արժեքից 18 անգամ թանկ գնով (լուսանկար)
85226.03.2024, 23:18